Աշխարհ

Սթոլթենբերգը գիրք կգրի ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակահատվածի մասին

1 րոպեի ընթերցում

Սթոլթենբերգը գիրք կգրի ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակահատվածի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով պաշտոնաթող է եղել 10 օր առաջ, գիրք կգրի դաշինքի ղեկավարի պաշտոնում իր 10 տարվա ժամանակահատվածի մասին։ Նա իր հուշերը նախատեսում է թողարկել 2025 թվականի աշնանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել գործերի պաշտոնական փոխանցում դաշինքի նոր գլխավոր քարտուղար, Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Նախկինում Սթոլթենբերգը հայտարարել էր, որ պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո գիրք է գրելու, սակայն դրա բովանդակությունը սկզբում չէր հրապարակել։

«Իմ հերթափոխը» վերնագրով գրքում Սթոլթենբերգը կխոսի ՆԱՏՕ-ում աշխատելու մասին «շատ դրամատիկ ժամանակաշրջանում»։ Հիմնական թեմաները կլինեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցությունը, ինչպես նաև դաշինքի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Գրքի իրավունքներն արդեն վաճառվել են ինը երկրների։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում