Աշխարհ

Ուկրաինան շատ բանի է հասել Կուրսկի գործողության ժամանակ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան շատ բանի է հասել Կուրսկի գործողության ժամանակ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան շատ բանի է հասել ՌԴ Կուրսկի շրջանում իրականացված գործողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա հետագայում: 

«Միայն ուկրաինացիները կարող են անհրաժեշտ բարդ ընտրություն կատարել, օրինակ, թե որտեղ տեղակայել իրենց ուժերը և որ տեսակի պատերազմն է տեղին այս իրավիճակում»,- Օսլո կատարած այցի ժամանակ ասել է նա: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, այդ թվում ՝ հեռահար հրթիռների օգնությամբ, որոնք կարող են ռազմական թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում