Աշխարհ

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր համակարգեր մատակարարել

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր համակարգեր մատակարարել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իտալիան, Ռումինիան, Նիդեռլանդները և դաշինքի մեկ այլ անդամ խոստացել են Ուկրաինային ՀՕՊ-ի ևս հինգ նոր համակարգեր մատակարարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ստոլտենբերգն այդ մասին հայտնել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հանդիպումների հիմնական մասի մեկնարկից առաջ։

«ՀՕՊ համակարգերի վերաբերյալ որոշ դաշնակիցներ հայտարարել են, որ կկարողանան մատակարարել հինգ նոր առաջադեմ ռազմավարական ՀՕՊ համակարգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռումինիայից, Նիդեռլանդներից և մեկ այլ դաշնակից երկրից»,- լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում