Միջազգային

Մոդին G7-ի շրջանակներում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ

2 րոպեի ընթերցում

Մոդին G7-ի շրջանակներում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Իտալիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու ուղիները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մոդին հայտնել է, որ «Հնդկաստանը շարունակում է խրախուսել հակամարտության խաղաղ կարգավորումը երկխոսության և դիվանագիտության միջոցով, և վերահաստատել է, որ Հնդկաստանը կշարունակի անել իր ուժերի չափով ամեն բան՝ աջակցելու խաղաղ լուծմանը»:

«Երկու ղեկավարներն անցկացրել են արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները», - նշել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։ 

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ուկրաինայի վերաբերյալ Շվեյցարիայում կայանալիք համաժողովի շուրջ։

Ավելի ուշ Մոդին X սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Զելենսկիի հետ բանակցությունները՝ հանդիպումն անվանելով արդյունավետ։ 

«Հնդկաստանը ձգտում է Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման»,- նշել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում