Միջազգային

Իտալիայում մեկնարկել է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Իտալիայում մեկնարկել է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ընդունել է աշխարհի ամենահարուստ 7 երկրների ղեկավարներին Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կքննարկեն Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

dfe78fd7-4482-47cd-8863-2412a2a5e569.jpg

G7-ի գագաթնաժողովին են հրավիրված նաև Աֆրիկայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարներ, որոնց հետ կքննարկվեն, այդ թվում, զարգացող երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերը։

Նախատեսվում է, որ այս տարվա գագաթնաժողովի ընթացքում G7-ի երկրները կհամաձայնեցնեն ծրագիր, համաձայն որի հնարավոր կլինի ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործել Ուկրաինային միլիարդավոր դոլարի օգնություն տրամադրելու համար։ 

2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկզբից ի վեր արտերկրում ռուսական սառեցված ակտիվների գումարը կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։ Երկրները չեն կարող հենց այդ գումարն օգտագործել Ուկրաինային աջակցություն տրամադրելու համար, սակայն այդ գումարի ներդրումը տարեկան շուրջ 3 միլիարդ դոլարի եկամուտ է բերում։

14b75407-c44d-4ff6-a3f6-4298cd7ed4b9.jpg

  BBC-ն նշում է, որ գաղափարի էությունն այն է, որ միջազգային շուկաներից վերցվի վարկ, տարեկան 50 միլիարդ դոլար տրամադրվի Ուկրաինային, իսկ ռուսական ակտիվներից ստացված 3 միլիարդ դոլարի եկամուտն օգտագործվի այդ վարկի տոկոսները մարելու համար։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի ընթացքում «կարևոր որոշումների» է սպասում։ 

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում