Միջազգային

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության կարող է հանգեցնել միայն այնպիսի միջազգային համաժողով, որը կճանաչվի ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի կողմից:

«Միայն միջազգային համաժողովը, որը կճանաչվի երկու կողմերի կողմից, Բրազիլիայի և Չինաստանի առաջարկների օրինակով հնարավոր կդարձնի խաղաղությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը մեջբերում UOL լրատվական պորտալը։

Բրազիլիայի նախագահը ակնհայտ է համարում այն, որ կողմերից ոչ մեկ չի կարող ռազմական ճանապարհով հասնել իր բոլոր նպատակներին։

Նրա կարծիքով՝ պետք է այնպիսի համաժողով կազմակերպել, որին կմասնակցեն և Ռուսաստանի, և Ուկրաինայի պատվիրակությունները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում