Միջազգային

ՌԴ-ում հայտնել են մեկ օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ շուրջ 170 զինամթերքի արձակման մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտնել են մեկ օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ շուրջ 170 զինամթերքի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 169 զինամթերք են արձակել Բելգորոդի մարզի տարածքի ուղղությամբ, տուժել է երկու մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։  

Ամենից շատ գնդակոծվել է Գրայվորոնի քաղաքային շրջանը։

«Գրայվորոնի քաղաքային շրջանում բնակավայրերը 10 գնդակոծությունների ընթացքում հարձակման են ենթարկվել 16 անօդաչու թռչող սարքերով և 80 զինամթերքներով։ Վնասներ են պատճառվել 7 մասնավոր տնային տնտեսությունների, մեկ տնամերձ կառույցի, մեկ ավտոտնակի, 2 ավտոմեքենայի և էլեկտրահաղորդման գծերի», - գրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Գոլովչինո գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 1 տղամարդ։ Շեբեկինո քաղաքում գնդակոծության հետևանքով տուժել է 1 կին: Բացի այդ, Բելգորոդի շրջանում տեղի է ունեցել վթարային հոսանքազրկում։

Իսկ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում հունիսի 14-ին սգո օր է հայտարարվել հունիսի 12-ին տեղի ունեցած հրթիռակոծության 9 զոհերի հիշատակին։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ ռուսական ուժերի հարվածի տակ է հայտնվել Կրիվոյ Ռոգի բնակելի թաղամասերից մեկը։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ բացի 9 զոհերից, կա նաև 13 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում