Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան, որը պաշտպանվում է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից, իրավունք ունի հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա համոզմամբ՝ նման հարձակումները, որոնք Կիևը վերսկսել է եռօրյա դադարից հետո, օրինական են, և Ռուսաստանի համար դրանք դադարեցնելու ամենաարագ ճանապարհը պատերազմը դադարեցնելն է։
«Եթե դիմենք միջազգային իրավունքին, ապա ակնհայտ է, որ Ուկրաինայի համար սա պաշտպանության մի ձև։ ՌԴ նավթավերամշակման գործարանները վառելիք են մատակարարում պատերազմին, որն ամեն օր ուկրաինացիների կյանքեր է խլում։ Այդ իսկ պատճառով Ուկրաինան հարվածներ է հասցնում գործարաններին։ Ռուսաստանն էլ հարձակվում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ նպատակ ունենալով ձմռանն ընդառաջ՝ հնարավորինս շատ տառապանք պատճառել ուկրաինացիներին»,- ասել է Կալասը։