Միջազգային

Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը․ G7

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը․ G7

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է G7-ի համատեղ հայտարարության մեջ։

G7-ի երկրների ընդհանուր հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն «չի դադարեցրել հակամարտությունն» Ուկրաինայում և չի վճարել Կիևին հասցված վնասը: 

«Մեծ յոթնյակ»-ի անդամները խոստացել են, որ «էական ճնշում» կգործադրեն էներգակիրներից և հումքային ապրանքներից ստացված Ռուսաստանի եկամուտների վրա: 

Բացի այդ, G7-ում պաշտոնապես հաստատել են Ուկրաինային մինչև 2024 թվականի վերջը մոտ 50 մլրդ դոլարի վարկեր տրամադրելու մտադրությունը, որոնք մարվելու են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում