Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. ապրիլ, 2024

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հայտնի հեքիաթների արքայադուստրերը՝ մեկ գրքում. «Արքայադուստրեր» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է։ Ժողովածուն պարունակում է տարբեր պատմություններ հեքիաթային ամենասիրված արքայադուստրերի մասին:

«Ջունգլիների գիրքը» երրորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք-համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և՛ կծանոթանան հայտնի հեքիաթներին, և՛ կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով։

Չորրորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը» հինգերորդ տեղում է։ Փադինգթոն արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա՝ Լոնդոն։ Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը։ Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ։

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» վեցերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքին: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Յոթերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Այն պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Ութերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Իններորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» տասներորդ հորիզոնականում է։ Այս ստեղծագործությունը գրելիս` Ջոնաթան Սվիֆտը նպատակ է ունեցել սուր երգիծանքի ենթարկել իր երկրում տիրող քաղաքական բարքերը, ինչը նրան լավագույնս հաջողվել է: Սակայն ստեղծագործության ներքին բովանդակությունն այնքան հզոր է, որ այսօր այն կորցրել է նախնական նպատակայնությունը և դարձել է պատանիներին սիրելի աշխարհի լավագույն ստեղծագործություններից:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Երեք խոզուկները» Բուկինիստ 147
2 *

«Արքայադուստրեր»

Բուկինիստ 63
3 0 «Ջունգլիների գիրքը» Բուկինիստ 60
4 +1

«20 հեքիաթ

արքայադուստրերի մասին»

Դավինչի 59
5 նոր z5kFfTVwg2jN.jpeg (573 KB)

Մայքլ Բոնդ

«Փադինգթոն անունով արջուկը»

Զանգակ 54
6 -2

Ռադյարդ Քիփլինգ

«Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Բուկինիստ 51
7 *

Հովհաննես Թումանյան

«Չարի վերջը»

Բուկինիստ 50
8 *

«Բոքոնիկը»

Բուկինիստ 46
9 *

00-00000907.jpg (86 KB)

Դերենիկ Դեմիրճյան

«Պույ-Պույ Մուկիկը»

Բուկինիստ 41
10 * Գուլիվերի-ճանապարհորդությունները-01.jpg (35 KB)

Ջոնաթան Սվիֆտ

«Գուլիվերի ճանապարհորդությունը»

Բուկինիստ 40

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում