Երևան

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 08:00-20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փ. – Այվազովսկի փ. Խաչմերուկ, և Տիտոգրադյան փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Արցախի պող. - Այվազովսկի փ. խաչմերուկ ճանապարհահատվածները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վարորդներին հորդորելով, որ աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանեն վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում