Հայաստան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Կրթություն խաղաղության համար» բանաձևը, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Այս նախաձեռնության միջոցով ՀՀ-ն վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը»,-գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանն իր գրառման մեջ նաև շնորհակալություն է հայտնել այն պետություններին, որոնք աջակցել են Հայաստանի նախաձեռնությանը և համահեղինակել են բանաձևը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում