Հունիսի 2-ից մեկնարկող «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
1 րոպեի ընթերցում

Հունիսի 2-ից (3,5,6) մեկնարկում է «Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոն»-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այդ օրերին, ներկայացումների ավարտից հետո, Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ: