Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կալանավորվել է 1 ամսով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի շրջանակներում մի խումբ նախկիմ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակակելու որոշում էր կայացրել, որոնց թվում էր նաև Արմեն Աշոտյանը։
Նույն գործի շրջանակներում որոշում էր կայացվել ձերբակալել նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, վերջինիս որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտորին և պրոռեկտորին։
Կարդացեք հոդվածը` Русский