Երևան

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի պատմական տեսքով

1 րոպեի ընթերցում

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի պատմական տեսքով

Երևանում մեկնարկել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման աշխատանքները, որոնց նպատակն է տարածքին վերադարձնել նրա պատմական կերպարն ու մշակութային միջավայրի ամբողջականությունը՝ ազատելով այն տարիների ընթացքում ձևավորված խոչընդոտներից և ոչ նպատակային կառուցապատումներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ այսօր իրականացվում են նախկին սրճարանի քանդման աշխատանքները, որը երկար տարիներ փակել էր ամառային դահլիճի մուտքը և խաթարել տարածքի ճարտարապետական ու գործառնական ամբողջականությունը։

Քանդման գործընթացը մեկնարկային փուլն է լայնածավալ վերականգնման ծրագրի, որի շրջանակում նախատեսվում է ամառային դահլիճի վերականգնումը նախագծային և գեղագիտական ամբողջական լուծումներով։ Նախաձեռնության նպատակն է տարածքն ազատել ավելորդ կառուցապատումից և այն վերածել ժամանակակից պահանջներին համապատասխանող բաց ու հասանելի հանրային միջավայրի։

Այսպիսով, Մոսկվա կինոթատրոնի տարածքն աստիճանաբար վերադառնալու է իր պատմական կերպարին՝ վերականգնելով քաղաքի մշակութային կարևոր միջավայրերից մեկի նշանակությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում