Երևան

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

1 րոպեի ընթերցում

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին քաղաքի տոնի առթիվ և հրավիրել ընտանիքներով ու ընկերներով մասնակցելու մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Այսօր Երևանը մեզ դիմավորում է հրաշալի արևոտ եղանակով, իսկ քաղաքի տարբեր հատվածներում մենք ունենալու ենք փառատոններ, երեխաների համար միջոցառումներ, շատ երաժշտություն և բարձր տրամադրություն»,– ասել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ միջոցառումներին մասնակցելու են ինչպես տեղացի արտիստներ, այնպես էլ արտերկրից հյուրեր։

«Ընտանիքներով, երեխաների հետ, ընկերների հետ դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը։ Կհանդիպենք Երևանում»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակներում հոկտեմբերի 9-10-ին համերգներ և փառատոններ են անցկացվում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումները  կեզրափակվեն շքեղ հրավառությամբ՝ հոկտեմբերի 10-ին ժամը 22:45-ին Հաղթանակ զբոսայգում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում