Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
1 րոպեի ընթերցում

Երևանում ամանորյա տոնական ձևավորման կապակցությամբ նոյեմբերի 26-ին ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ քաղաքացիներից ներողություն հայցելով պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։