Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը
1 րոպեի ընթերցում

Երևանում Շահումյանի անվան պուրակում մայրաքաղաքի ծննդյան 2808–ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մհեր Մկրտչյանն այն բացառիկ դերասաններից է, որի ստեղծած կերպարները տասնամյակներ անց շարունակում են ապրել մեր առօրյայում։ Մենք հիշում ենք նրա ֆիլմերի դրվագները, հաճախ օգտագործում նրա հերոսների խոսքերը, և այդ ամենը հարազատ է նաև երիտասարդ սերնդին։ Սա, կարծում եմ, լավագույնս ցույց է տալիս նրա արվեստի արժեքն ու ազդեցությունը»,– ասել է Ավինյանը։
Քաղաքապետն ընդգծել է նաև մեծանուն արվեստագետների ստեղծագործական ժառանգության նշանակությունը մայրաքաղաքի համար։
«Երևանի մշակութային պատմությունը ձևավորել են մարդիկ, որոնց ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ մեր քաղաքի ինքնության կարևորագույն մասն է»,– նշել է նա։