Երևան

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։

«Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։

Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն պառկելաթոռներով (շեզլոնգներով) և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,– հայտնում են քաղաքապետարանից՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում