Երևան

Հունիսի մեկը՝ Երևանում. Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք

1 րոպեի ընթերցում

Հունիսի մեկը՝ Երևանում. Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք

Երևանում Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորի սիրելի Առյուծիկն է:

Հունիսի 1-ին ժ. 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու և խաղալու: 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք:

Սպասում ենք բոլորիդ»,– նշված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում