Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում, ընդգծվել է մեկ իրավասության կենտրոնի ստեղծումը` առաջարկելով ակտիվների կառավարումը մեկ տեղում։

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները: Ընդգծվել է նաև պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում