ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը
1 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 5-ին` 22։00-ին, գումարելով արտահերթ նիստ, հունիսի 6-ին հրապարակեց որոշումը` մերժելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց հանձնաժողովի որոշումը, համաձայն որի` դիմումատուի փաստարկներում չկա որևիցե հիմք կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար։
«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Կարդացեք հոդվածը` Русский