Երևան

Երևանի քաղաքապետարանում անցկացվեց ավանդույթ դարձած «Դպրոցական ավագանու» հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում անցկացվեց ավանդույթ դարձած «Դպրոցական ավագանու» հերթական նիստը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, նիստին մասնակցել է 9-րդ դասարանի 64 աշակերտ, որոնք մեկ օրով ստանձնել էին Երևան քաղաքի ավագանու անդամների դերը։ 

Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը:

Նախապես ներկայացված 78 զեկույցից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրվել էր 5 լավագույնը։ 

Ավագանու հաստատմանը ներկայացված բոլոր զեկույցները, որոնք վերաբերում էին թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելմանը, երեխաների ձայնը լսելի դարձնելուն, աղբահանությանը, թափառող շներին, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրներին, արժանացան հավանության և հաստատվեցին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում