1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքում ավարտվել է տրոլեյբուսային շարժակազմի ամբողջական թարմացումը, և այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով։
«Սիրելի երևանցիներ, Երևանում այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ հանրային տրանսպորտի արդիականացումը շարունակում է մնալ Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից մեկը։ Նոր տրոլեյբուսների շահագործումը նպատակ ունի ապահովել ավելի հարմարավետ և անվտանգ ուղևորափոխադրումներ, բարելավել սպասարկման որակը և բարձրացնել քաղաքային տրանսպորտի արդյունավետությունը։։
Վերջին տարիներին Երևանում շարունակաբար իրականացվում են հանրային տրանսպորտի բարելավման ծրագրեր՝ ուղղված շարժակազմի թարմացմանը և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը։