Երևանում փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 15-ին ժամը 10:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը։
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից։