Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
1 րոպեի ընթերցում
![Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/18/3uJTjFxtq436tm1kjvPKGesY87M0BzYtfKTqeBLr.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները:
ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին: