Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը:

«ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսության»,- նշել է ԱԺ նախագահը:

Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:

«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են»,- նշել է դեսպանը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարեւորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում