Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում ԿԳՄՍ նախարարն այցելություններ կունենա մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարան, Մյունխենի Բունդեսվեհրի համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են, մասնավորապես, համագործակցության հեռանկարները Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի շրջանակում:

Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ, ինչպես նաև այցելություններ Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, Neues թանգարան, Լայպցիցի գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ GWZO (Leibniz-Institut für Geschichte und Kultur des östlichen Europa), որոնց պատասխանատուների հետ կքննարկվեն ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում