Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝  առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

 
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի  գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. դա հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունն է 1940-ականների Բեյրութում, և անցյալի հետ հանդիպումը՝ տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը երրորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրողի ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ, նաև՝ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ 2» գիրքը չորրորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024թ Հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» հինգերորդ տեղում է։  Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է: Հեղինակը մանկությունից մինչն երևակայական ապագա ձգվող կամրջի վրա մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած փորձում է բացահայտել մեր և աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը: Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի և խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Վանո Սիրադեղյանի «Երկիր ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»-ը ամփոփող գիրքը յոթերորդ հորիզոնականում է: «Երկիր ցպահանջ»-ում ընդգրկված են Սիրադեղյանի երեք պատմվածքները, ինչպես նաև հրապարակախոսություններ:  

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը ութերորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։

Ալեքսանդր Սարգսյանի «Կյանքի անհայտ արահետներ»-ը իններորդ տեղում է։ Այն մի տղայի պատմություն է, որը հարստություն է ձեռք բերում, սակայն կորցնում է այն դավաճան ընկերոջ պատճառով: Այնուամենայնիվ, այս ճանապարհորդության ընթացքում նա բացահայտում է, որ իրական արժեքը ինքնաբացահայտման և կյանքի չուսումնասիրված հնարավորությունների մեջ է: Ինտրիգներով ու արկածներով լեցուն այս գիրքը ընթերցողին ներքաշում է ճակատագրի անսպասելի շրջադարձերի հուզիչ աշխարհ:

Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը տասներորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ», ու վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք»  հեղ հրատ517
2+4Գրիգոր Քեշիշյան, «Շելա»Դավինչի47
3+40b08cd4d4d7264fc93a72b1ee01d13ed.jpgԳրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» Դավինչի43
4+4Աշոտ Աղաբաբյան, «Սև Հովազ 2» հեղ հրատ29
5նորՄհեր Իսրայելյան, «Քաղցր սուտ կամ դառը գաթա»Անտարես18
6+4Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես»հեղ հրատ16
7      *Վանո Սիրադեղյան «Երկիր ցպահանջ» և Ավետիս Հարությունյան «Գյադաների ժամանակը»  հեղ հրատ   14
8*1.jpgԳոհար Նավասարդյան, «Երեք սեր»հեղ հրատ14
9-4Ալեքսանդր Սարգսյան, «Կյանքի անհայտ արահետներ»հեղ հրատ13
10*Խաչիկ Դաշտենց, «Խոդեդան»Բուկինիստ13

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում