Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Եգիպտոսի կախարդանքը» ՝ առաջատար. մանկական. փետրվար, 2025

7 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Եգիպտոսի կախարդանքը» ՝ առաջատար. մանկական. փետրվար, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» առաջին տեղում։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» երկրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» երրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

«Բոլորիս Ալենի հեքիաթները» չորրորդ տեղում է։ «Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքում զետեղված են կախարդական և ուսուցողական պատմություններ, որոնք Արցախի հերոս Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։

Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» հինգերորդ տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․

Վեցերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն յոթերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Լինա Ջոնսի «Ագաթա Օդլի. Խորհրդավոր բանալին» ութերորդն է։ Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի...

Արմեն Գրիգորյանի «Օպերայի բակում» գիրքը իններորդն է։ Արմեն Գրիգորյանի «Օպերայի բակում» գիրքն անչափ ժամանակակից և շատ երևանյան պատմություն է դպրոցականներ Նարեկի ու Մարիի մասին, որոնք հայտնվում են հրաշքներով լի այլընտրանքային աշխարհում: Շատերի կողմից սիրված «Արիջա» հեքիաթի հեղինակի նոր ստեղծագործությունը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար, որոնք սիրում են իրենց քաղաքը, համակարգչային խաղերը ու բնավ դեմ չեն լինի, եթե այդ ամենին գումարվի նաև կախարդանքը:

Տասներորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
1+1

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի450
2-1

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը

Դավինչի378
3+6

Ռադյարդ Քիփլինգ,

 «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Բուկինիստ314
4Նոր«Բոլորիս Ալենի հեքիաթները»Զանգակ284
5+3

Սոսուկե Նացուկավա,

 «Կատուն, որ փրկեց գրքերը»

Դավինչի227
6*

Գրիգոր Քեշիշյան,

«Երկնքում շատ աստղեր կան»

Դավինչի180
7-4

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ165
8Նոր

Լինա Ջոնս,

 «Ագաթա Օդլի. Խորհրդավոր բանալին»

Անտարես127
9Նոր

Արմեն Գրիգորյան,

«Օպերայի բակում» 

Դավինչի110
10-4

Կառլո Կոլլոդի,

 «Պինոկիո»

Բուկինիստ110

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում