Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-7/25. Բարսեղյան, Կրյուգեր, Գիդարա

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-7/25.  Բարսեղյան, Կրյուգեր, Գիդարա

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Ավետ Բարսեղյան, «Հայելիս»

476369788_1673629103564682_4124464532501311010_n.jpg

«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն` Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյուններn՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան ընթերցողը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Մարիա Կրյուգեր, «Կարոլչան և կապույտ ուլունքը»

476271422_1610914130309603_6166615115654019485_n.jpg

Փոքրիկ Կարոլչան հատակի տախտակների ճեղքում պատահաբար մի կապույտ ուլունք է գտնում: Կախարդակա՛ն՝ ցանկություններ կատարող ուլունք:

Հենց այսպես էլ սկսվում են Կարոլչայի ու նրա անբաժան ընկերոջ՝ Պետրիկի անհավանական արկածները...

… իսկ չար կախարդ Ֆիլոմենան դավեր Է նյութում, թե ինչ անի, որ ուլունքին տիրանա... 

Թարգմանությունը՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ուիլ Գիդարա, «Անսովոր հյուրընկալություն»

479111708_970057425224429_8122926404408397832_n.jpg

Անձեռոցիկի վրա գրված անհավանական նպատակը վերածվել էր իրականության...Ծառայության և առաջնորդության մասին դասերի այս գիրքը, որն ամփոփվել է հյուրընկալության ոլորտում մեծ փորձի արդյունքում, շեշտում է մեկ սկզբունք, որը միշտ ակտուալ կլինի` հոգ տանել մարդկանց ցանկությունների մասին։ Նոր հմտություններ` համագործակցություններից մինչև թիմի ներսում աշխատանք, կատարելության ձգտում, ճանաչման ձեռքբերում... գիրքը Ձեզ կարող է տալ այս ամենը և շա՜տ ավելին։ Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում