Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

5 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն երկրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Էդգար Մեջինյանի «Միքայել» երրորդ տեղում է։ «Միքայելը» լուսավոր պատմություն է ընտրության, մարտահրավերների, երախտագիտության, ընտանեկան սիրո և հոգատարության մասին։

Չորրորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Վեցերորդ հորիզոնականում «Լավագույն հեքիաթներ․ Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

«Լույսիկ աղվեսիկը» յոթերորդ տեղում է։ Գրքում ներառված են պարզ ու կարճ պատմություններ բոլոր սկսնակ ընթերցողների համար, ովքեր նոր-նոր են սովորում կարդալ։

Ութերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Ուլֆ Նիլսոնի «Կոմիսար Գորդոն. Առաջին գործը» իններորդ տեղում է։ Գլխավոր հերոսը ծեր, իմաստուն և փոքր-ինչ դանդաղաշարժ գորտն է՝ կոմիսար Գորդոնը, որը սիրում է թեյ խմել, թխվածքաբլիթ ուտել և կնիքներ խփել։ Անտառում արտակարգ պատահար է տեղի ունենում՝ սկյուռիկից գողանում են նրա ձմեռային ընկույզների պաշարը։

«Մաքսիկ շնիկը» տասներորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

«Իշխանության 48 օրենքները»  

Դավինչի175
2+4

Հովհաննես Թումանյան,

Հեքիաթներ 

Բուկինիստ93
3նոր

Էդգար Մեջինյան,

«Միքայել» 

հեղ․ հրատ92
4*

Ռոալդ Դալ,

 «Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես89
5-1«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը» Դավինչի84
6նոր«Լավագույն հեքիաթներ․ Երեք խոզուկները» Դավինչի77
7-2«Լույսիկ աղվեսիկը»  Անտարես73
8+2«Շունն ու կատուն»  Բուկինիստ66
9*

Ուլֆ Նիլսոն,

«Կոմիսար Գորդոն. Առաջին գործը» 

Դավինչի64
10-8«Մաքսիկ շնիկը» Անտարես63
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում