Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 

Հենրիկ Սենկևիչ, Յո՞ երթաս. վեպ Ներոնի ժամանակից

«Յո՞ երթաս» (Quo Vadis) պատմավեպը երիտասարդ քրիստոնյա Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է և արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, Ք. հ. 64 թվականին:

Պատմավեպն առաջին անգամ գրքի տեսքով հրատարակվել է 1896 թվականին և թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով: Այս գործի շնորհիվ Հ. Սենկևիչը 1905 թվականին արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի: Լեհերենից թարգմանությունը՝ Ստեփան Լիսիցյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Մանկապատանեկան գրականություն

Արամ Հովհաննիսյան, «12 գանգատ Արջուկ- Չարջուկից»

Գրական հեքիաթ է չարաճճի Արջուկ- Չարջուկի, նրա բարեկամ փոքրիկ Արամի և մանուկների հեքիաթային աշխարհի մշտական բնակիչ ծեր հեղինակի մասին։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:  

Նոն ֆիքշն գրականություն 

Մորգան Հաուզել, «Փողի ծախսաբանությունը»

Փողը կարող է երջանկություն գնել։ Բայց ինչո՞ւ է այն հաճախ մեզ տալիս ավելի քիչ երջանկություն, քան ակնկալում ենք։ Մենք սովորում ենք՝ ինչպես փող աշխատել, խնայել և ներդնել, բայց շատ ավելի հազվադեպ՝ ինչպես այն ծախսել։ Ինչո՞ւ ենք գնում իրեր, որոնք իրականում մեզ պետք չեն։ Ինչո՞ւ ենք հարստությունը շփոթում կարգավիճակի հետ։ Ինչո՞ւ ենք ուրիշների հետ համեմատում մեզ և երբեմն նույնիսկ մեծ եկամուտ ունենալով՝ չենք բավարարվում։ Այս գիրքը «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի տրամաբանական շարունակությունն է։ Առաջին գիրքը ցույց էր տալիս, թե ինչպես ենք հարստություն կուտակում, այս գիրքը բացատրում է այն օգտագործելու նրբությունները։ Մորգան Հաուզելը պատմությունների, հոգեբանական դիտարկումների միջոցով և իրական օրինակներով բացահայտում է փողի, երջանկության, նախանձի, կարգավիճակի, ինքնության, վախի և ափսոսանքի բարդ կապերը։Հաուզելը պատրաստի ֆինանսական բանաձևեր չի առաջարկում։ Նա օգնում է հասկանալ սեփական ցանկություններն ու որոշումները, խուսափել ծախսելու տարածված խայծերից և փողն օգտագործել որպես գործիք՝ ավելի ազատ, իմաստավորված ու բարեկեցիկ կյանք կառուցելու համար։ Թարգմանիչ` Դավիթ Սարգսյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում