Երևան

Երևանը ստացել է ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի համար նախատեսված մոտ 1000 թափոնաման

1 րոպեի ընթերցում

Երևանը ստացել է ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի համար նախատեսված մոտ 1000 թափոնաման

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն Երևանում ընդլայնվում է։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում Երևանը ստացել է մոտ 1000 թափոնաման։ 

Ըստ աղբյուրի՝ հունիսի 13-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքից  Մաշտոցի պողոտա կտեղափոխվեն ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի համար նախատեսված մոտ 1000 թափոնամաններ։ Դրանք կտեղադրվեն նախատեսված կետերում։ 

Նշվում է, որ, այսպիսով, ՀՀ մայրաքաղաքում զգալի թվով ավելանալու են թափոնամանների տեղադրման կետերը, ինչպես նաև՝ թափոնամանները, այդ թվում՝ ալյումինի համար նախատեսված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում