Երևան

Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար

1 րոպեի ընթերցում

Երևանին տրամադրվել է  930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանին տրամադրվել է  930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է: 

«Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի ղեկավարմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները»,- մանրամասնել են քաղաքապետարանից։

Բաժին

Տեղադրություն

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում