Հասարակական

Տարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովին

3 րոպեի ընթերցում

Տարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակը կազմակերպելէր«Քրեական արդարադատության վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրություն. միջազգային մոտեցումներ» խորագրով համաժողով, որին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ և փորձագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանում ԵԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում Պոմպիդու խմբի և Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպված այս համաժողովը նպատակ ուներ խթանել բովանդակալից քննարկում և փոխանակել տեսակետներ միջազգային համատեքստում վերականգնողական պրակտիկայի վերաբերյալ՝ քրեական արդարադատության առանցքային նպատակների տեսանկյունից՝ աշխարհում հասարակական անվտանգության բարձրացման և ռեցիդիվի մակարդակի նվազման նպատակով։

Երկու ծրագրերն էլԵվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի մաս են կազմում։

processed-8A901CA8-398E-4599-B8EF-8C16FB57979C.jpeg (2.80 MB)

Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են լավագույն փորձը և օրինակները այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ վերականգնողական աշխատանքների կարևորությունը ռեցիդիվ հանցագործությունների նվազեցման և սոցիալական ներառման խթանման համար, հատուկ իրավախախտների խմբերի հատուկ խնդիրների և կարիքների լուծման, ինչպես նաև ծրագրերի ազդեցության չափման և արդյունավետության գնահատման թեմաներով։

Միջոցառմանը մասնակցեցինԱրդարադատության նախարարության, Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկանԵվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարՄաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Թմրամիջոցների և կախվածությունների միջազգային համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) գործադիր քարտուղարԴենիս Հուբերը։

«Նրանք լիահույս են, որ վերականգնողական աշխատանքները կարևոր դեր են խաղում ռեցիդիվ հանցագործությունների նվազեցման և սոցիալական ներառման համար։ Այս առումով համագործակցությունը չափազանց կարևոր է, և Եվրոպայի խորհուրդը կշարունակիաջակցել Հայաստանինայդ ուղղությամբ»,- նշված է ԵԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Աշխատաժողովի օրակարգը ներառում էր նաև պանելային քննարկումներ և հարցուպատասխանի նիստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում