Քաղաքականություն

ՔՊ խմբակցության պատգամավորը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության պատգամավորը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով:

«Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։

Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։

Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը, և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ թեմային անդրադարձել է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում