Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել բելառուսական կողմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել բելառուսական կողմին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է ներկայացրել բելառուսական կողմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասված է խոսնակի գրառման մեջ: 

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք հարգում են հայ ժողովրդին, չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ միևնույն ժամանակ հեգնելով, թե «Հայաստանին մաղթում են ունենալ ղեկավարներ, որոնք կմտածեն երկրի ապագայի և մարդկանց բարօրության մասին»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին երկու երկրների դեսպանները հետ են կանչվել՝ խորհրդակցությունների նպատակով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում