Մշակույթ

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

2 րոպեի ընթերցում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանում տեղի կունենա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ և լրագրող Դմիտրի Բրիկմանի հետ:

Ի՞նչ կարող է պատմել լուսանկարը, երբ բառերն այլևս բավարար չեն։ Ինչպե՞ս կարելի է երաժշտության, գրականության կամ մարդկային զգացողության կերպարը վերածել լուսանկարչական պատկերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ օգոստոսի 24-ին «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի հայտնի լուսանկարիչ, լրագրող, «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման հեղինակ և հաղորդավար Դմիտրի Բրիկմանի հետ։

Բրիկմանը լուսանկարչության մեջ ստեղծել է «լուսանկարչական թարգմանություն» (фотоперевод) կոչվող յուրահատուկ ուղղություն, որի հիմքում տարբեր արվեստների միջև երկխոսությունն է։ Նրա աշխատանքներում լուսանկարը դառնում է ոչ միայն իրականության արձանագրում, այլև գրական, երաժշտական և զգացմունքային կերպարները տեսանելի դարձնելու միջոց։

Հանդիպման ընթացքում Դմիտրի Բրիկմանը կներկայացնի իր ստեղծագործական մոտեցումը և «լուսանկարչական թարգմանության» գաղափարը՝ սեփական աշխատանքների օրինակով։ Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու հեղինակի լուսանկարներն ու լուսանկարչական ֆիլմերը, լսելու դրանց ստեղծման պատմությունները և անմիջական երկխոսության մեջ մտնելու լուսանկարչի հետ։

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև այն հարցին, թե ինչպես է ծնվում կադրի պատկերավորությունը, ինչպե՞ս է լուսանկարը փոխանցում այն, ինչը հնարավոր չէ ասել բառերով, և որտե՞ղ է անցնում լուսանկարչության ու մյուս արվեստների սահմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում