Մշակույթ

Բանաստեղծուհի Աննա Եղոյանը «Տրիգեր» պոետիկ երեկոյով հանդես կգա Երևանում

2 րոպեի ընթերցում

Բանաստեղծուհի Աննա Եղոյանը «Տրիգեր» պոետիկ երեկոյով հանդես կգա Երևանում

Ռուսաստանաբնակ բանաստեղծուհի, դերասանուհի Աննա Եղոյանը, որը պարբերաբար հանդես է գալիս նաև երևանյան հարթակներում, վերադառնում է։ Այս անգամ Եղոյանը Հայաստանի հանդիսատեսին կներկայանա «Տրիգեր« պոետիկ երեկոյով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

«Տրիգեր»-ը խորհրդանշում է Աննա Եղոյանի ստեղծագործական նոր փուլը. ծրագրի կենտրոնում մարդու ներաշխարհն է՝ այն վերքերն ու ապրումները, որոնք հաճախ կրում ենք՝ ոչ միշտ գիտակցելով և ոչ միշտ կարողանալով բարձրաձայնել այդ մասին։

Ժամանակի, մարդկանց, կորուստների և հիասթափությունների թողած հետքերը «Տրիգեր»-ում դիտարկվում են ոչ միայն որպես ցավի աղբյուր, այլև որպես ստեղծագործության և պոեզիայի ծնունդի հնարավորություն։

«Պոեզիան և երաժշտությունը միասին ստեղծում են մի տարածք, որտեղ հնարավոր է խոսել ամենանուրբ և խոցելի զգացմունքների մասին ու լինել լսված։ «Տրիգեր»-ը պարզապես բանաստեղծությունների ընթերցում չէ, այն բեմականացված հանդիպում է, որտեղ բառը վերածվում է երաժշտության, իսկ երաժշտությունը՝ ներքին խոստովանության»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառման երաժշտական հատվածի համար կոմպոզիտոր Էդուարդ Նազարովն ու երեկոյի լարային քառյակը պատրաստել են հատուկ ծրագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում