Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Վահան Կոստանյանը և Քուշ Չոքսին քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը։