Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Միաժամանակ հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։