Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում