Հայաստան

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

2 րոպեի ընթերցում

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող գազալցակայանում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում նախկինում ևս տարբեր խախտումներ են արձանագրվել։ Դրանց թվում են թերլիցքավորումը, չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործումը, խախտումների հայտնաբերումից հետո կապարակնիքների ապօրինի հեռացումը, ինչպես նաև արագ արձագանքման QR կոդերի բացակայությունը։

Վերջին ստուգման ընթացքում ևս արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորում։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ընկերության տնօրենին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններից օգտվելուց՝ նշելով, որ շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում։                                                            

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում