Քաղաքականություն

Կարևորում եմ ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Ռիշի Սունակը
© Photo : official site of the Prime Minister of RA
Նիկոլ Փաշինյանն ու Ռիշի Սունակը © Photo : official site of the Prime Minister of RA

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակ­ցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագա­վորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղա­ղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։ 

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։

Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսու­թյան ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն»։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում