Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

1 րոպեի ընթերցում

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից գործարկում է նոր չվերթ՝ դեպի ՌԴ Ուֆա քաղաք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերությունից, մեկնումները տեղի կունենան հուլիսի 9-ից, շաբաթական մեկ չվերթ, երեքշաբթի օրերին։ 

«Թռիչքի տևողությունը 3 ժամ է։ Սակագինը, առանց ուղեբեռի մոտ 43 000 ՀՀ դրամ, ուղեբեռով՝ 54 000 ՀՀ դրամ։

Չվերթն իրականացվելու է «Հայկական Ավիաուղիների» 220 տեղանոց, հարմարավետ Էյրբաս-A321 տիպի օդանավով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուֆա քաղաքում ներկայում ապրում է մոտ 35 000 հայ, գործում է նաև հայկական կիրակնօրյա դպրոց։ Հայկական համայնքն այնտեղ ամենակայացած և ակտիվ համայնքներից է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում