ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: