Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժուան Պոնս Սամպիետրոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմներին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում