Քաղաքականություն

ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԵՄ-ում Բելգիայի նախագահության X-ի էջում։

«Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են հանգել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը»,- նշված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը ԵՄ երկրները կայացրել են նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին։ Հունգարիան ձեռնպահ էր մնացել դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց. քվեարկության ժամանակ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը լքել էր նիստի դահլիճը։

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը մարտի 12-ին Ստրասբուրգում հայտարարել էր, որ ԵՀ-ն ավարտել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցային շրջանակի նախագծի վերաբերյալ առաջարկների նախապատրաստությունը, որը կներկայացվի ԵՄ խորհրդի քննարկմանը։

 

 

Տեղադրություն

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում