Եվրոպա

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2 րոպեի ընթերցում

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությանը՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացն առաջ տանելու համար, նաև կարևորել է Հունգարիայի դերն այդ հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

Դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել «ԵՄ բոլոր անդամ պետություններին, Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ կառույցներին իրենց անսասան աջակցության համար»։

Սիբիհան նաև շեշտել է այս գործընթացում Հունգարիայի ներգրավվածության կարևորությունը:

«Ես նաև գնահատում եմ Հունգարիայի կառուցողական ներգրավվածությունը։ Մենք նոր էջ ենք բացում Ուկրաինա-Հունգարիա հարաբերություններում՝ կառուցված փոխադարձ հարգանքի, վստահության և մեր համատեղ եվրոպական ապագայի վրա», - հավելել է նա:

Հունիսի 4-ին ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները։

Մինչ այդ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Կիևը և Բուդապեշտը համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100 000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։ Մադյարը նախկինում ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումն անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում